38458 դիտում
22:13 09-01-2016
Վրաերթ Երևանում. կին վարորդը հայտարարում է, որ ինքն է վրաերթի հեղինակը, իսկ դեպքի վայրում հավաքվածները հայտնում են, որ ղեկին տղամարդ է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում, «Mitsubishi Pajero V6» մակնիշի 33 ՕՕ 300 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էրեբունի և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակչուհի, 64-ամյա Սիրանուշ Սարգսյանին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել և այդ պահին նշված փողոցով անցնող շտապօգնության ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Հրանտ Պետրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայրում Երևանի բնակիչ, 43-ամյա Անահիտ Կռոյանը ոստիկաններին ասում էր, որ ավտոմեքենան վարել է ինքը: Սակայն ոստիկանությունն ունի տեղեկություններ, որ մեքենան վարել է տղամարդ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են այդ տեղեկությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
26619 դիտում
14:01 23-11-2024
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ