1063 դիտում
13:47 02-11-2015
Մենք պետք է նույնքան պահանջատեր լինենք, որքան հրեա ժողովուրդը . Ա. Աշոտյան
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված կրթության համակարգի միջոցառումների շրջանակում այս շաբաթ հանրապետությոն բոլոր դպրոցներում կկազմակերպվեն բաց դասեր՝ նվիրված տարբեր ազգերի ցեղասպանություններին. եղեռն, սեյֆո, հոլոքոստ, մեգալի, ռուանդա:
Առաջին բաց դասը Երևանի թիվ 195 ավագ դպորցի 12-րդ դասարանում վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
"Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մի շարք նախագծեր էր իրականացրել` հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններում, ինչպես նաև արտերկրում: Միջոցառումները շարունակվում են և այս շաբաթվա ընթացքում հանրապետության բոլոր ավագ դպրոցներում մեկական դաս կնվիրվի այլ ցեղասպանություններին: Մենք այս ընթացքում արդեն խոսել ենք Հայոց ցեղասպանության մասին, եղել են բաց դասեր՝ համահայկական հռչակագրին նվիրված, "Պատվո պահակ" միջոցառումն ենք կազմակերպել, հայտարարվել է շարադրությունների մրցույթ, դպորցականներն անմառուկներ են պատրաստել և այլն,- նշել է Արմեն Աշոտյանը և հավելել, որ թեպետ ապրիլի 24-ն անցել է, բայց ողջ տարին է խորհրդանշական, և անհրաժեշտ է, որ երիտասարդները տեղեկություններ ունենան նաև այլ ազգերի ցեղասպանությունների մասին:
Սկսելով բաց դասը՝ նախարարը շեշտել է, որ պատմության դասերը սերտելով հնարավոր է կանխել անցյալի ուրվականների վերադարձը: "Ես ընտրել եմ Հոլոքոստը, որովհետև այն, պատմագիտական տեսանկյունից Հայոց ցեղասպանության հետ միասին ամենաուսումնասիրված ոճիրն է, մյուս կողմից` քաղաքական իմաստով շատ կարևոր է բացատրել Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի և' զուգահետները, և' տարբերությունները՝ միջազագային ճանաչման և դատապարտման առումով: Մեզ համար հրեա ժողովրդի փորձը շատ կարևոր է, մենք պետք է կարողանանք նույնքան պահանջատեր լինել միջազգային ճանաչման և դատապարտման գործում, որքան ժամանակին եղել և այսօր մնում են մեր հրեա բարեկամները", -շեշտել է նախարարը:
Արմեն Աշոտյանի խոսքով` կապ չունի, թե որ էթնիկ, կրոնական, ռասսայական խմբի դեմ է կատարվում այս կամ այն ոճիրը, որի բարձրակետը ցեղասպանությունն է. "Ոճիրը մարդկության դեմ է, հետևաբար` եթե այսօր նման գործողությունների ենթարկվում է մի ժողովուրդ, կրոնական խումբ` ինչպես, օրինակ, եզդիները Իրաքում կամ "Իսլամական պետության" կողմից վերահսկվող տարածքներում քրիստոնյաները, ապա չդատապարտելով, չպատժելով և կանխման մեխանիզմներ չստեղծելով որևէ ժողովուրդ չի կարող հանգիստ ապրել և վստահ լինել, որ նույն աղետը չի կրկնվելու",-նշել է Ա. Աշոտյանը և հավելել, որ իր նպատակն է դասից հետո երեխաները գնան տուն և պատմության այդ հարցին առնչվող որևէ գրականություն ընթերցեն: "Պատմության գրավչությունը ոչ այնքան թվերի, անունների մեջ է, այլ ինչո՞ւ, ինչպե՞ս հարցերի պատասխանները որոնելու մեջ",-ընդգծել է Ա. Աշոտյանը: Նախարարը դասը վարել է ինտերակտիվ մեթոդով` դասապրոցեսին ներգրավելով նաև աշակերտներին, իսկ դասի ավարտին պատասխանել է նրանց հարցերին:
Նմանատիպ նյութեր
41652 դիտում
17:11 24-04-2020
Մենք հիշում ենք, բայց պահանջատեր լինելու համար կամք և ուժ է պետք․ Վլադիմիր Գասպարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Analtiik.am
3062 դիտում
17:12 23-07-2018
«Խորհրդարանը պահանջատեր է լինելու Կառավարությունից ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման հետ կապված». Արմեն Աշոտյան
Այս բաժնից
367 դիտում
12:33 14-11-2024
Անահիտ Մանասյանը Սյունիքում այցելել է ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ
406 դիտում
12:20 14-11-2024
Գուրգեն Արսենյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ դեսպանների և մշտական ներկայացուցիչների հետ Լավրովի հանդիպմանը
523 դիտում
12:07 14-11-2024
Արարատում կասեցվել է մսային կիսապատրաստվածքի արտադրամասի արտադրական գործունեությունը