2441 դիտում
20:00 01-11-2015
Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններն ավարտվել են
Ադրբեջանում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները: РИА «Новости» գործակալությունը հաղորդում է, որ ընտրողները այս ընտրություններում ավելի ակտիվ են եղել, քան նախորդ՝ 2010-ին:
Ադրբեջանի խորհրդարանում պատգամավորական 125 տեղի համար պայքարում է 767 պատգամավորի թեկնածու: Նրանցից 286-ը առաջադրվել են 15 քաղաքական կուսակցությունների և «Ազատություն-2015» բլոկի կողմից, իսկ 481-ը՝ ինքնաառաջադրվածներ են:
Գործում է 5547 ընտրատեղամաս, որոնցից 1000 ընտրատեղամասերում տեղադրված են տեսախցիկներ: Ըստ ընտրացուցակների, ընտրելու իրավունք ունի 5.2 մլն ադրբեջանցի: Ադրբեջանի օրենսդրությունը չի սահմանում ընտրողների նվազագույն շեմը՝ ընտրությունները կհամարվեն վավեր՝ անկախ ընտրողների թվից: Խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում 2005 թ-ից անցկացվում են միայն մեծամասնական համակարգով: Պատգամավոր է ընտրվում այն թեկնածուն, ով ստացել է ձայների մեծամասնությունն իր ընտրատարածքում:
Նմանատիպ նյութեր
1423 դիտում
11:16 21-09-2015
Հունաստանում խորհրդարանական ընտրություններն ավարտվել են նախկին վարչապետ Ցիպրասի կուսակցության հաղթանակով
1585 դիտում
10:34 24-12-2014
Ադրբեջանում ՏԻՄ ընտրություններն ընթացել են մեծ խախտումներով. տեսանյութ
16685 դիտում
14:33 11-04-2018
Ադրբեջանում նախագահական ընտրություններն ընթանում են ամենակոպիտ խախտումներով. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այս բաժնից
640 դիտում
11:33 01-02-2025
ԱՄՆ-ում 5-ամյա տղան մահացել է բարոխցիկում, որտեղ թթվածնային թերապիա էր անցնում
652 դիտում
10:22 01-02-2025
Ֆիլադելֆիայում շտապօգնության ինքնաթիռ է կործանվել
847 դիտում
23:11 31-01-2025
Ադրբեջանական SOCAR-ը դարձել է իսրայելական խոշոր գազային հանքավայրերից մեկի բաժնետեր