Պուտինը հուսով է, որ խորհրդարանական ընտրություններն Ուկրաինային կբերեն քաղաքական կայունություն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուսով է, որ Ուկրաինայում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն արժանի ձևով և այդ երկրին կբերեն երկար սպասված քաղաքական կայունություն: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Դրա հետ մեկտեղ Պուտինն ընգդծել է, որ ընտրությունների ժամանակ որևէ խտրականություն կիրառելն անթույլատրելի է՝ մանրամասնելով, որ դա վերաբերում է թե՛ լեզվական, թե՛ էթնիկ, թե՛ կրոնական սկզբունքներով խտրականություն կիրառելուն:
Ուկրաինայում վաղաժամ խորհրդարանական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 26-ին: