Հունաստանում խորհրդարանական ընտրություններն ավարտվել են նախկին վարչապետ Ցիպրասի կուսակցության հաղթանակով
Հունաստանում սեպտեմբերի 20-ին ավարտվել են արտահերթ խորհրարանական ընտրությունները, հաղորդում է BBC-ն:
Քվեների 98,25 % հաշվարկի արդյունքներով հաղթել է երկրի նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասի «Սիրիզա» կուսակցությունը, որը հավաքել է ձայների 35,47%-ը:
Ցիպրասը շնորհակալություն է հայտնել Հունաստանի ժողովրդին աջակցելու ու վստահելու համար և ասել, որ իրենց սպասվում է դժվարին ճանապարհ և ֆինանսական ճգնաժամը հույն ժողովուրդը կարող է հաղթահարել միայն համառ աշխատանքի շնորհիվ: