Հունաստանի ափերում միգրանտներով նավ է խորտակվել. կա 8 անհետ կորած
Հունաստանի ափերում անօրինական միգրանտներ տեղափոխող նավ է խորտակվել: Այս մաիսն հայտնում է Риа Новости-ն:
Նավը ուղղություն է վերցրել դեպի Լեսբոս կղզի, որը գտնվում է Հունաստանի հյուսիս-արևմուտքում, սակայն բախվել է Հունաստանի ափամերձ պարեկային ծառայության մոտորանավակին, ինչի հետևանքով միգրանտներով նավը կողաշրջվել և խորտակվել է:
Հայտնի է, որ փրկարարները դուրս են բերել ծովից 31 հոգու, ևս 8 հոգի անհետ կորած են համարվում: