«Նապոլիի» կիսապաշտպանը ներողություն է խնդրել թիմակիցներից իր վարքագծի համար. տեսանյութ.
«Նապոլիի» կիսապաշտպան Լորենցո Ինսինյեն ներողություն է խնդրել թիմակիցներից «Պալերմոյի» հետ խաղում (2:0) իր վարքագծի համար:
Հանդիպման ընթացքում Ինսինյեն փոխարիվելիս չափազանց բուռն է արձագանքել և իր անհամաձայնությունը հայտնել այդ որոշման առթիվ թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին:
Մարզիչը խաղից հետո ֆուտբոլիստին ասել է, որ նա պետք է ներողություն խնդրի իր թիմակիցներիղ, քանի որ նրանց հանդեպ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել:
Ինսինյեն բոլոր թիմակիցներին հաղորդագրություն է ուղարկել, որտեղ ներողություն է խնդրել, և բացի այդ, բոլորի համար պիցցա է պատվիրել: