Ջեք Ուիլշերը ներողություն է խնդրել իր վարքագծի համար. տեսանյութ
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Ջեք Ուիլշերը Անգլիայի Գավաթի եզրափակիչում «Ասթոն Վիլլային» հաղթելուց հետո (4:0) դրսևորած վարրքագծի համար:
«Երկրորդ անգամ անընդմեջ Անգլիայի Գավաթը նվաճելուց հետո այդքան շատ երկրպագուների հետ ուրախություն կիսելը իմ երազանքն էր և այն իրականություն դարձավ:
Ներողություն եմ խնդրում, եթե ես ինչ որ մեկին հիասթափեցրել կամ վիրավորել եմ՝ հաղթանակը տոնելու ընթացքում», նշել է Ուիլշերը:
Նշենք, որ խաղից հետո տոնախմբությունների ժամանակ Ուիլշերը վիրավորական վանկարկումներ էր արել Լոնդոնի «Տոտենհեմի» հասցեին: