Բաղդադում ահաբեկչության զոհ է դարձել առնվազն 50 մարդ, կան տասնյակ վիրավորներ. տեսանյութ
Բաղդադի հյուսիսում` Մադինաթ էս Սադր թաղամասում, տեղի է ունեցել ահաբեկչություն, ինչի հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Риа Нօвости-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել շիաների թաղամասում` շուկայի տարածքում: Կատարվածի հետևանքով վիրավորների թիվը հասել է ավելի քան 60-ի:
Ըստ նախնական վարկածների` ահաբեկչության հեղինակները «Իսլամական պետության» գրոհայիններն են: