Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
Երկրի հարավ-արևելքում գտնվող Բուսանի միջազգային օդանավակայանում մարդատար ինքնաթիռ է բռնկվել, տարհանման ժամանակ երեք մարդ տուժել է, հայտնում է Yonhap-ը։ Փոխանցում է News.am-ը։
Հրշեջները հայտնել են, որ Air Busan ինքնաթիռը, որը Հոնկոնգ էր մեկնում Բուսանի Gimhae միջազգային օդանավակայանից՝ Սեուլից մոտ 320 կմ հարավ-արևելք, բռնկվել է թռիչքից առաջ երեքշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 10:26-ին:
Նրանք հավելել են, որ ինքնաթիռում գտնվող բոլոր 169 ուղևորները և անձնակազմի յոթ անդամները տարհանվել են:
Հրշեջ-փրկարարները դեպքի վայր են ժամանել ժամը 10.34-ին։ Ավելի ուշ հրշեջները հայտնել են, որ տարհանման ժամանակ երեք հոգի տուժել են, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում: