1228 դիտում
14:55 28-10-2015
Շենգավիթի պատվիրակությունը մասնակցել է Բռնակոթ գյուղի օրվան նվիրված միջոցառումներին. ֆոտոռեպորտաժ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի միջև ձևավորված համագործակցության շրջանակում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի գյուղապետ Ատոմ Առաքելյանի հրավերով Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պատվիրակությունը մեկնել էր Սյունիքի մարզ` մասնակցելու Բռնակոթ գյուղի օրվան նվիրված տոնական միջոցառումներին:
Պատվիրակության անդամները գյուղապետին և բռնակոթցիներին են փոխանցել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի շնորհավորանքները և գյուղի դպրոցին նվիրել երաժշտական տեխնիկա: Այնուհետ երևանյան պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Մեծ հայրենականում և Արցախյան ազատամարտում նահատակված բռնակթոցիների հիշատակը հավերժացնող հուշարձաններին, Սովետական Միության հերոսներ Սամսոն Մկրտումյանի և Լիպարիտ Իսրայելյանի կիսանդրիներին, ինչպես նաև Կոմիտասի արձանին և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կոթողին:
Պատվիրակության անդամներն այցելել են նաև 1704 թ.-ին կառուցված Սբ Գևորգ եկեղեցի: Բռնակոթի օրվան նվիրված տոնական միջոցառումն ավարտվել է համերգային ծրագրով: Գյուղապետարանի դահլիճում ելույթ են ունեցել Սյունիքի մշակույթի տան ժողգործիքների համույթը, գյուղի դպրոցի աշակերտները:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
1228 դիտում
10:37 28-10-2014
Երևանի պատվիրակությունը մասնակցել է Թբիլիսիի օրվան նվիրված միջոցառումներին
765 դիտում
19:38 20-10-2015
Երևանի պատվիրակությունը մասնակցել է Թբիլիսիի օրվան նվիրված միջոցառումներին
3742 դիտում
18:05 05-07-2018
Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Սահմանադրության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
805 դիտում
09:35 01-02-2025
Երևանում սպասվում է արևոտ, առանց տեղումների եղանակ
661 դիտում
09:14 01-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
943 դիտում
23:50 31-01-2025
Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին