211652_close_icon
views-count3396 դիտում article-date 12:40 24-10-2015

Անգլիայի Պրեմիեր-լիգայի երկու թոփ-աստղ պատրաստ են խոստովանել, որ միասեռական են

Անգլիական Պրեմիեր-լիգայում հանդես եկող երկու բարձրակարգ ֆուտբոլիստ չեն ցանկանում այլևս թաքցնել, որ միասեռական են, հայտնում է բրիտանական [url=http://www.mirror.co.uk/news/uk-news/england-player-another-premier-league-6693874]The Mirror[/url] պարբերականը: Երկու ֆուտբոլիստներն էլ, որոնցից մեկը հանդես է եկել Անգլիայի հավաքականում, այդ մասին արդեն պատմել են իրենց բարեկամներին և ընտանիքներին, բացի այդ, նրանց որոշմանը աջակցություն են հայտնել իրենց ակումբներն ու Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան: Ֆուտբոլիստները իրենց ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին մտադիր են հրապարակավ հայտնել հաջորդ մրցաշրջանի նախաշեմին: Այդպիսով, նրանք կդառնան առաջին ֆուտբոլիստները, որոնք դա կանեն՝ հանդես գալով Անգլիայի ուժեղագույն առաջնությունում:

Նմանատիպ նյութեր