Անգլիացի մրցավարը խոստովանել է, որ միասեռական է
Անգլիացի մրցավար Ռայան Ատկինը, որը սպասարկում է Ազգային լիգայի հինգերորդ դիվիզիոնի հանդիպումները, խոստովանել է, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունի:
«Որոշ պատճառներից ելնելով, այժմ ամենահարմար պահն է ասել. ես մասնակցում եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլում և այնպես է պատահել, որ ես միասեռական եմ:
Պարզ է, որ սա քայլ է դեպի անորոշություն: Մեծ Բրիտանիայում այժմ չկան բացահայտ միասեռական խաղացողներ և մինչ այժմ էլ չկան միասեռական մրցավարներ:
Հուսով եմ, որ իմ գործողությունները կօգնեն ուրիշներին նման իրավիճակներում վստահություն ձեռք բերել», ասել է Ատկինը:
32-ամյա Ատկինը դարձել է Մեծ Բրիտանիայում առաջին պրոֆեսիոնալ մրցավարը, որը նման խոստովանություն արել:
Անգլիայի ֆուտբոլայի ասոցիացիան իր աջակցությունն է հայտնել Ատկինին:


