211652_close_icon
views-count1145 դիտում article-date 20:57 23-10-2015

Սնկային թունավորումներ, որոնցից կարելի էր խուսափել. արձանագրվել է 2 դեպք՝ 2 տուժածով

Սնկային թունավորման 2 դեպք է արձանագրվել՝ 2 տուժածով: Արագածոտնի մարզի Օհանավան և Օշական գյուղերում թունավորման պատճառ է հանդիսացել տուժածների կողմից հավաքած սնկի օգտագործումը սննդում: Հիվանդները հոսպիտալացվել են «Մուրացան» հիվանդանոցային համալիր: Ներկայումս նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության: Նշենք, որ սնկից թունավորման ախտանշանները կարող են ի հայտ գալ սունկ ուտելուց հետո 1.5-2 ժամ անց: Նախնական ախտանշաններն են՝ սրտխառնոց, փսխում, սուր ցավեր որովայնի շրջանում,ջերմություն, ստամոքի և բարակ աղու բորբոքում, գլխապտույտ։ Դրանց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի: ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին անգամ հորդորում է սնկային թունավորումից խուսափելու համար` • Չհավաքել կամ չգնել և սննդում չօգտագործել անծանոթ և անհայտ ծագման սունկ: • Չհավաքել ավտոճանապարհների և երկաթգծերի մոտակայքում աճած սունկ, քանի որ սնկում կուտակվում են թունավոր նյութեր և այն դառնում է օգտագործման համար ոչ պիտանի: • Սննդում չօգտագործել հում սունկ։ • Սունկ գնել միայն շուկայից և խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում: • Չգնել խառը, չտեսակավորված սունկ: Չի թույլատրվում խառը սնկի վաճառքը, այն պետք է լինի տեսակավորված։ • Հղի կանանց, կերակրող մայրերին և երեխաներին խորհուրդ չի տրվում սննդում սունկ օգտագործել: • Ցանկալի չէ սնկի օգտագործումն ալկոհոլի հետ, քանի որ սպիրտը նպաստում է օրգանիզմում թույների արագ ներծծմանը: Սնկային թունավորումներ, որոնցից կարելի էր խուսափել

Նմանատիպ նյութեր