6851 դիտում
21:46 05-07-2016
Խուսափե´ք տնային պայմաններում պահածոներ պատրաստելուց. հանրպետությունում արձանագրվել է բոտուլիզմի 4 դեպք՝ 10 տուժածով, որից 1-ը մահվան ելքով
Այս տարի հանրապետությունում արձանագրվել է բոտուլիզմի 4 դեպք՝ 10 տուժածով, որից 1-ը մահվան ելքով: Դեպքերը գրանցվել են Արմավիրի, Կոտայքի, Շիրակի մարզերում և Երևանում:
2015 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրվել է բոտուլիզմի 12 դեպք՝ 17 տուժածով: Մահվան դեպք չի գրանցվել:
Թունավորումներն առաջացել են տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի, վարունգի, լոլիկի մարինադի, լեչոյի, շուշանի, ծիծակի պահածոների օգտագործման հետևանքով:
Հիվանդության ախտանշաններն են` ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, գլխացավ, ցավեր որովայնի շրջանում, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսություն, ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն), բերանի չորություն, կլման ակտի խանգարում:
Հաշվի առնելով, որ ամռանը բնակչությունը տնային պայմաններում պատրաստում է պահածոներ, ուստի բոտուլիզմից խուսափելու նպատակով ՀՀ առողջւապահության նախարարությունը զգուշացնում է`
[b]
խուսափե´ք տնային պայմաններում պահածոներ պատրաստելուց և օգտագործելուց
[color=#CC0000]տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկե´ք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե[/color]
մի գնե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից
հիվանդության առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմե´ք բժշկի:
[/b]
[b]
ՀՀ ԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
10058 դիտում
13:59 05-03-2022
Հայաստանում արձանագրվել է բոտուլիզմի 6 դեպք` 10 տուժածով
Այս բաժնից
1303 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
871 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար