Անգելա Մերկելը հավաստիացրել է, որ Ուկրաինայի հետ համաձայնագիրն ուղղված չէ Ռուսաստանի դեմ
Ուկրաինայի եվրաասոցացման տնտեսականմասը, որը ենթադրում է Ուկրաինայի և Եվրոպական միության միջև ազատ առևտրի գոտու ստեղծում, ուղղված չէ Ռուսաստանի դեմ, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է Reuters-ը:
«Մենք ուզում ենք, որպեսզի Ուկրաինան տնտեսական լավ հարաբերությունների մեջ լինի Եվրամիության, ինչպես նաև Ռուսաստանի հետ»,-ընդգծել է Գերմանիայի կանցլերը:
Միևնույն ժամանակ նա կոչ է արել ուկրանական իշխանություններին շարունակել կոռուպցիայի դեմ պայքարի համար անհրաժեշտ բարեփոխումները և նվազեցնել օլգարխիկ ազդեցությունը: