Անգելա Մերկելը հանդես է գալիս Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի գործարկման օգտին
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է գալիս Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի գործարկման օգտին: Այդ մասին նա հայտարարել է Գերմանիայի խորհրդարանում ունեցած ելույթում.
«Մենք աջակցում ենք պատժամիջոցների հրապարակմանը, և ես հուսով եմ, որ որոշումը կընդունվի շուտով: Պատժամիջոցները չեն մտնի ուժի մեջ, քանի դեռ չեն հրապարակվել:
Ուկրաինայում իրավիճակը բարելավվել է, սակայն խաղաղության պլանի պայմանների կատարման հարցում չկա հստակություն»: