Անգելա Մերկելը Բեռլինում հանդիպում կունենա Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում հանդիպում կունենա Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարների բանակցությունները կկայանան մայիսի 13-ին, դաշնային կանցլերի գերատեսչությունում:
Բանակցությունների ընթացքում Մերկելն ու Պորոշենկոն կքննարկեն Ուկրաինայի արևելքում իրավիճակը, մինսկյան համաձայնությունների իրականացման գործըթնացը, ՈՒկրաինայի տնտեսական վիճակը, ինչպես նաև դրանում կատարվող բարեփոխումները: