Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը ռեկորդայինի է հասել՝ 89,9 %, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնին, որը հարցում է անցկացրել հոկտեմբերի 17-18-ին:
Հարցման արդյունքները ցույց են տվել, որ ներկայիս ցուցանիշը գերազանցում է նախորդ ցուցանիշին, որն անցկացվել է այս տարվա հունիս ամսին (89,1%):
Հարցումն անցկացվել է Ռուսաստանի տարբեր մարզերի, երկրամասերի և հանրապետությունների 130 բնակավայրերում:
Փորձագետների կարծիքով՝ նման բարձր ցուցանիշը, առաջին հերթին, կախված է Սիրիայում ռուսական ավիացիայի գործողությունների հետ: Հարցվածների 26 տոկոսը որպես գլխավոր իրադարձություն, նշել է հենց այդ փաստը: