Սաուդյան Արաբիայի կոմերցիոն նավթի պաշարների ծավալը հասել է վերջին 13 տարվա առավելագույնին
Bloomberg պարբերականի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայում նավթի կոմերցիոն պաշարների ծավալը վերջին 13 տարիների իր առավելագույնին է հասել՝ օգոստոսին հասնելով 326,6 մլն բարելի:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ հուլիսին այդ ցուցանիշը կազմել է 320,2 մլն բարել:
Էր-Ռիադը հանդիսանում է նավթի խոշորագույն համաշխարհային արտահանողը, սակայն օգոստոս ամսին նրա արտահանումը նվազել է՝ օրական 7,27 մլն-ից հասնելով 7 մլն բարելի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այդ երկիրը սկսել է նավթ արտահանել դեպի եվրոպական շուկաներ: