211652_close_icon
views-count2964 դիտում article-date 16:44 12-10-2016

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը շնորհակալագրեր հանձնեց «Առողջ մարմնում՝ առողջ հոգի» մանկապարտեզների ամենամյա սպորտլանդիայի հաղթողներին

Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում այսօր` հոկտեմբերի 12-ին կայացել է «Առողջ մարմնում՝ առողջ հոգի» խորագրով անցկացվող՝ Կենտրոն վարչական շրջանի մանկապարտեզների ամենամյա սպորտլանդիան։ Միջոցառմանը ներկա էին Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Լևոն Վահրադյանը, 2001 թվականի հունա-հռոմեական ըմբշամարտի չեմպիոն, մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության պետ Վաղինակ Գալստյանը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, Երևանի քաղաապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրա Մամիկոնյանը: Մասնակից թիմերին Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի կողմից հանձնվել են շնորհակալագրեր: Իսկ սպորտլանդիայի 1-ին տեղը զբաղեցրած Հ.7, 2-րդ տեղը զբաղեցրած Հ.17 և 3-րդ տեղը զբաղեցրած Հ.3 մանկապարտեզների թիմերին հանձնվել են պատվոգրեր և գավաթներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր