Սինդիկացված վարկային շուկան հրաժարվել է Ռուսաստանի Դաշնության մի շարք խոշորագույն ընկերություններին վարկ տրամադրել, իսկ գործընթացի մեջ գտնվող այդ ընկերությունների միլիարդավոր դոլարների վարկային գործընթացները Ղրիմում տեղի ունենալիք հանրաքվեից առաջ սառեցվել են:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուսական ընկերությունները, այդ թվում՝ կապի օպերատոր «Вымпелком» և աշխարհահռչակ «Уралкалий» ընկերություններին, ինչպես նաև այլ ընկերությունների, մեծ ճգնաժամ է սպասվում: