Մեծ Բրիտանիան Արևմուտքի այլ պետությունների հետ միասին պատրաստ է ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային։ Այս մասին հայտնել է երկրի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը, փոխանցում է The Daily Telegraph։
Նախարարը նշել է Բրիտանիայի, մյուս եվրոպական պետությունների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների տրամադրվող գումարի չափը։
ԵԽ֊ը պատրաստ է Ուկրաինայի նոր կառավարությանը 20 մլրդ եվրո տրամադրել՝ բարեփոխումներ անցկացնելու համար։ Այս մասին հայտնել է Եվրապառլամենտի Միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Էլմար Բրոկը։