Սիրիայի հակամարտության կարգավորումը պետք է պարունակի Ասադի հրաժարականի բանաձև.Դավութօղլու
Անկարան չի ընդունի Սիրիայի հակամարտության կարգավորման այնպիսի պլան, որն անընդունելի է հենց սիրիացի ժողովրդի համար, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
«Հարցը կապված չէ Ասադի հետ անցումային փուլի հետ, այլ Ասադի հրաժարականի բանաձևի հետ»,-մեջբերում է թուրքական Milliyet պարբերականը Դավութօղլուի խոսքը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները լուրեր էին տարածել այն մասին, որ Թուրքիայի իշխանությունները պատրաստ են Ասադին ժամանակավորապես թողնել Սիրիայի նախագահի պաշտոնում, սակայն 6 ամսից ոչ ավելի: