Իրանի և Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները կարագացնեն Սիրիայի հակամարտության կարգավորումը. Պուտին
Իրանի և Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ կտան արագացնել Սիրիայի հակամարտության կարգավորման գործընթացը, ինչպես նաև նվազեցնել Մերձավոր Արևելքի լարվածությունը։
Այդ մասին, ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, Սոչիում այսօր Իրանի և Թուրքիայի նախագահներ Հասան Ռուհանիի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հանդիպմանն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ավելի վաղ նա նշել էր, որ Սիրիայում ահաբեկիչների դեմ մարտական գործողություններն ավարտին են մոտենում՝ շնորհիվ Ռուսաստանի և վերոնշյալ երկու երկրների, իսկ դրա արդյունքում կանխվեց Սիրիայի վերջնական փլուզումը։
Նա հաստատել է, որ ահաբեկիչներին վճռական հարված է հասցվել և իրական հնարավորություն է կա՝ բազմամյա քաղաքացիական պատերազմին վերջ դնելու։