Մախաչկալայի կենդանաբանական այգում առյուծն հարձակվել է երեխայի վրա. տեսանյութ
Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայի կենդանաբանական այգում երիտասարդ առյուծը հարձակվել էր փոքրիկ այցելուի վրա, ով այդ պահին թողել էր մոր ձեռքն ու մոտեցել առյուծի վանդակին:
Առյուծը ճանկերով դեպի իրեն էր քաշել փոքրիկին, սակայն խուճապի մատնված մայրը հասցրել էր նրան դուրս խլել: Ամեն ինչ կարող էր վատ ավարտ ունենալ: Բարեբախտաբար, ոչ ոք չէր տուժել:
Ներկայացնում ենք տեսանյութը: