Լեհաստանի կենդանաբանական այգում վագրը հարձակվել է աշխատակցի վրա
Լեհաստանի կենդանաբանական այգում վագրը հարձակվել է աշխատակցի վրա: Ստացած մարմնական վնասնվածքներից վերջինը մահացել է:
Բանն այն է, որ աշխատակիցը մտել է գիշատիչի վանդակ` մաքրելու, սակայն անհայտ պատճառներով վագրն այդ պահին վանդակում է գտնվել, չնայած այն հանգամանքին, որ մաքրման աշխատանքների ժամանակ վագրը միշտ եղել է մեկ այլ վանդակում:
Միջադեպի միակ ականատեսը եղել է մեկ այլ աշխատակիցը: