Լեհաստանի կենդանաբանական այգում տղամարդը հարձակվել է արջի վրա
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի կենդանաբանական այգում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Տեղի ոստիկանությունը փնտրում է 32-ամյա մի տղամարդու, որն անցել է արջի վանդակի արգելապատնեշը եւ հարձակվել Սաբինա անունով էգ-արջի վրա:
Չարագործը դեռեւս անհայտ պատճառներով որոշել է կռվել կենդանու հետ: Արջը, սակայն, ետ չի մնացել եւ եւս հարվածել է տղամարդուն, որը դեպքից հետո թաքնվել է:
Եթե նա մեղավոր ճանաչվի, ստիպված վճարելու է 270 դոլար տուգանք: Իսկ մինչ այդ, Սաբինան սթրեսի մեջ է: