Գերմանիան կոչ է անում Սաուդյան Արաբիային աջակցել փախստականների հարցում
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Սաուդյան Արաբիա մեկնելու նախաշեմին կոչ է արել թագավորությանը և Պարսից ծովածոցի մյուս երկրներին մասնակցություն ունենալ միլիոնավոր փախստականներին օգնելու գործում, ովքեր փախչում են պատերազմից և փորձում թաքնվել հարևան երկրներում:
Այդ մասին սաուդյան Aschark al-Ausat թերթին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը:
«Համերաշխությունը չպետք է սահմանափակվի միայն Եվրոպայով: Մերձավոր Արևելքի երկրները ևս մեծ պատասխանատվություն են կրում փախստականների ճգնաժամի համար»,-մեջբերում է France Press-ը Շտայնմայերի խոսքը:
Նա հանդիպելու է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի, իր գործընկեր Ադել ալ-Ջուբեյրի, ինչպես նաև Պարսից ծովածոցի երկրների համագործակցության խորհրդի նախագահի հետ:
Քննարկվելու են Սիրիայի և Եմենի հակամարտությունները և ԻՊ-ի դեմ պայքարի ուղիները: