211652_close_icon
views-count744 դիտում article-date 16:08 05-05-2015

ՄԱԿ-ը Սաուդյան Արաբիային Եմենի օդանավակայանների ռմբակոծությունը դադարեցնելու կոչ է արել

ՄԱԿ-ը Սաուդյան Արաբիային և դաշնակիցներին Եմենի օդանավակայանների ուղղությամբ օդային հարվածները դադարեցնելու կոչ է արել: Նախօրեին ռմբակոծության հետևանքով լուրջ վնասվել է մայրաքաղաք Սանայի օդանավակայանի թռիչքուղին. ռումբերից մեկն ընկել է մարդասիրական բեռների համար նախատեսված հատվածի վրա: Քննադատությանն ի պատասխան` Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ Եմենի առավել տուժած շրջաններին օգնություն ցուցաբերելու համար չի բացառում “մարդասիրական հրադադարը”:

Նմանատիպ նյութեր