ՄԱԿ-ը կոչ է արել Սաուդյան Արաբիային հարգել երեխաների իրավունքները
ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների հարցերով դիտորդ կոչ է արել Սաուդյան Արաբիայի իշխանություններին վերջ դնել երկրում երեխաների շրջանում, իգական սեռի ներկայացուցիչների հանդեպ կողմնապահ վերաբերմունքը և չեղարկել օրենքները, որոնք թույլ են տալիս փոքրիկ աղջիկների մահվան հասցնել՝ քարեր նետելով, անդամահատելով կամ էլ կախաղան բարձրացնելով։
Երեխաների հարցերով հանձնաժողովը խիստ քննադատության է ենթարկել նաև Եմենում Սաուդյան Արաբիայի օդային հարվածները, որոնց հետևանքով զոհվում են նաև հազարավոր երեխաներ, ինչպես նաև սովամահության ենթարկելու միջոցով վարած քաղաքականությունը։
Ի պատասխան, Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Մոհամմադ Ալ-Այբանը հայտարարել է, որ շարիաթը՝ իսլամական օրենքը, վեր է ամեն տեսակի օրենքներից ու պայմանագրերից, այդ թվում՝ ՄԱԿ-ի՝ Երեխաների հարցերով կոնվենցիայից։