211652_close_icon
views-count1237 դիտում article-date 14:35 16-12-2023

Չինաստանը Սաուդյան Արաբիային և Իրանին առաջարկել է աջակցել Գազայի հատվածում հակամարտության կարգավորմանը

Չինաստանի արտգործնախարար Վան Ին եռակողմ հանձնաժողովի առաջին նիստում Սաուդյան Արաբիային և Իրանին առաջարկել է աջակցել Գազայի հատվածում հրադադարի պահպանմանը և արագացնել հակամարտության կարգավորման ճանապարհային քարտեզի կազմումը։ Այս մասին հայտնում են Չինաստանի ԱԳՆ-ից։

Նախարարը հստակեցրել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման նախագիծը պետք է համապատասխանի Պաղեստինի ժողովրդի ձգտումներին և հաշվի առնի տարածաշրջանի երկրների հիմնավորված մտահոգությունը: Նրա խոսքով՝ այդ խնդիրը չի կարելի լուծել՝ հեռանալով «երկու պետություն՝ երկու ժողովուրդների համար» սկզբունքից:

«Չինաստանը պատրաստ է համագործակցել Սաուդյան Արաբիայի և Իրանի, արաբական և մուսուլմանական երկրների հետ, որպեսզի սեղմ ժամկետներում ձևակերպի ժամանակացույցը և ճանապարհային քարտեզ ստեղծի նշված սկզբունքին համապատասխան»,- ընդգծել է Վան Ին:

Նմանատիպ նյութեր