Լեոնիդ Ֆեդուն. Օզբիլիզը երևի դուր չի գալիս Ալենիչևին. տեսանյութ
Մոսկվայի «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը դժգոհություն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Ալևնիչևի գործողություններից՝ Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրում «Լոկոմոտիվից» կրած պարտությունից (1:2) հետո:
«Կարծում եմ, որ մարզիչը «Լոկոմոտիվի» հետ խաղին չգուշակեց թիմի կազմը:
Ինձ համար, օրինակ, անհասկանալի է, թե ինչու է Օզբիլիզը նստում պահեստայինների նստարանին, եթե խաղադաշտ է մտնում ու կտրուկ ակտիվացնում խաղը: Երևի նա մարզիչին դու չի գալիս:
Մրցանակային տեղերի համար պայքարելու հնարավորություն կար, սակայն դա չհաջողվեց անել:
Այժմ իմաստ չունի խոսել մրցավարությունից: Ինչու ֆուտբոլիստները հանդիպման սկզբում չեն խաղում այնպես, ինչպես՝ պաղի վերջում, ես չգիտեմ: Ես նրանց աշխատավարձ եմ տալիս, հարցրեց նրանց», ասել է Ֆեդունը:
Այս խաղից հետո «Լոկոմոտիվը» 27 միավորով ամրապնդվեց 2-րդ տեղում: «Սպարտակը» 20 միավորով 4-րդն է: