Նախորդ մրցաշրջանում «Սպարտակը» «մովսիսյանակախվածություն» ուներ. Ֆեդուն
«Սպարտակ»-ի սեպականատեր Լեոնիդ ֆեդունը կարծիք է հայտնել, որ նախորդ մրցաշրջանում թիմը մեծամասամբ կախված էր հարձակվող Յուրա Մովսիսյանի գործողություններից: Նախորդ մրցաշրջանում հայ ռմբարկուն Ռուսաստանի առաջնությունում անցկացրած 27 խաղում 16 գոլ էր խփել:
«Նախորդ տարի թիմը «մովսիսյանակախվածություն» ուներ, քանի որ մեծամասամբ Մովսիսյանն էր եզրափակում թիմի գրոհները: Այդպես է կառուցվում խաղը: Եթե թիմում նման հարձակվող կա, ապա դա հիանալի է: Մովսիսյանի ապաքինումից հետո մենք երկու լիարժեք հարձակվող կունենանք»,- Ֆեդունի խոսքերը մեջբերում է Спорт-Экспресс-ը: