Նավթի համաշխարհային գներն իջնում են Սաուդյան Արաբիայի նավթի նախարարի հայտարարության ֆոնին
Նավթի գինը նվազել է Սաուդյան Արաբիայի նավթի նախարարի հայտարարությունների ֆոնին: Այդ մասին վկայում են առևտրի բորսայի տվյալները, գրում է Bloomberg պարբերականը:
Այսպես, Brent նավթի մայիսյան ֆյուչերսների գինն իջել է 0,85%-ով և կազմել 54,85 ԱՄՆ դոլար՝ 1 բարելի դիմաց: WTI թեթև նավթի մայիսյան ֆյուչերսների գինն ընկել է 1,25%-ով՝ կազմելով 45,99 ԱՄն դոլար՝ 1 բարելի դիմաց:
Նախօրեին Սաուդյան Արաբիայի նավթի արդյունաբերության նախարար Ալի ալ-Նաիմին հայտարարեց, որ իր երկիրը կշարունակի օրական 10 մլն բարել նավթի արդյունահանումը: Վերջինիս խոսքով՝ Սաուդյան Արաբիան այն նավթ արտահանող երկիրն է, որը կարող է բավարարել ցանկացած սպառողի պահանջները: