211652_close_icon
views-count3830 դիտում article-date 10:55 23-01-2015

Սաուդյան Արաբիայի թագավորի մահից ժամեր անց նավթի համաշխարհային գինը բարձրացել է

Երեկ երեկոյան Էր-Ռիադի բժշկական կլինիկաներից մեկում մահացել է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահ Բեն Աբդել Ազիզ Ալ-Սաուդին: Այս մասին հաղորդել է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը: Սաուդյան թագավորի մահվան լուրից ժամեր անց նավթի համաշխարհային գինը ավելի քան 2%-ով բարձրացել է: Այդ մասին վկայում են առևտրի բորսայի տվյալները: Ներկա պահին WTI տեսակի նավթի գինը բարձրացել է 2,38%-ով՝ հասնելով 47,41 դոլարի՝ 1 բարելի դիմաց: Սակայն հակառակն է տեղի ունեցել Brent տեսակի նավթի գնի դեպքում. այն ընկել է մինչև 48,52 դոլար՝ 1 բարելի դիմաց:

Նմանատիպ նյութեր