Ֆիլիպիններում հրաբխի ժայթքման վտանգի պատճառով 12 հազար մարդ է տարհանվել
Ֆիլիպինների իշխանությունները Մայոն հրաբխի ժայթքման վտանգի պատճառով մոտակա տարածքից 12 հազար մարդ են տարհանել։ Այս մասին փոխանցում է Reuters֊ը։
Ֆիլիպինների սեյսմոլոգիական ինստիտուտում տեղեկացրել են, որ ներկայումս հնարավոր ժայթքման վտանգի 3֊րդ աստիճան է առկա։
Ըստ Ալբայ գավառի նահանգապետ Ջիոի Սալսեդի խոսքերի, մարդկանց 3 ամսով կտեղավորեն ժամանակավոր թաքստոցներում։