«Բարսելոնան» բանակցություններ սկսեց Ռոբին վան Պերսիի հետ
«Բարսելոնան» բանակցություններ է սկսել Հոլանդիայի հավաքականի և թուրքական «Ֆեներբահչեի» հարձակվող Ռոբին վան Պերսիի հետ:
Կատալոնական ակումբի մարզական տնօրեն Ռոբերտո Ֆերնանդեսը ֆուտբոլիստին հետևել է Եվրո-2016-ի խմբային մրցաշարի՝ Հոլանդիա-Չեխիա խաղում (2:3), որտեղ Վան Պերսին դարձավ ինքնագոլի և գոլի հեղինակ:
Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ «Բարսելոնան» վան Պերսիին մտադիր է ձեռք բերել արդեն հունվարին: