Արսեն Վենգեր. Ես զարմանում եմ Վան Պերսիի վրա
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ռոբին վան Պերսիի տեղափոխությանը թուրքական «Ֆեներբահչե»:
«Ես զարմանում եմ, որ վան Պերսին այս ամռանը տեղափոխվեց Թուրքիա: Դա կորուստ է ամբողջ անգլիական ֆուտբոլի համար, քանի որ մեծ ֆուտբոլիստն է, լավագույներից մեկը, որոնց ես մարզել եմ, նա յուրահատուկ տեխնիկա ունի:
Չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել, ինչու է հեռացել, բայց դա կորուստ է Պրեմիեր-Լիգայի համար», ասել է Վենգերը: