211652_close_icon
views-count1586 դիտում article-date 01:39 20-03-2014

Վան Պերսիի հեթ-տրիկը հաջորդ փուլի ուղեգիր պարգևեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին. տեսանյութ

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սխրանք գործեց և երկու խաղերի արդյունքում հաղթահարեց հունական «Օլիմպիակոս»-ի արգելքը: Հանդիպման հերոսը դարձավ մանկունիանցիների հարձակվող Ռոբին վան Պերսին, ով երեք անգամ գրավեց հունական ակումբի դարպասը: Հիշեցնենք, որ այս թիմերի առաջին հանդիպումը ավարտվել էր «Օլիմպիակոս»-ի 2:0 հաշվով հաղթանակով: Երկու խաղերի արդյունքում անգլիական ակումբը մրցակցին հաղթեց 3:2 հաշվով և դուրս եկավ 1/4 եզրափակիչ փուլ: [b]«Մանչեսթեր Յունայթեդ»[/b] - «Օլիմպիակոս»`3:0 Գոլեր` վան Պերսի 25’ (11մ), 45', 52'
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր