211652_close_icon

Թուրքիայի ափերի մոտ միգրանտներով նավակ է խորտակվել․ զոհվել է 1 մարդ, 7-ը անհետ կորել են

views-count910 դիտում article-date 19:02 11-01-2026
Էգեյան ծովում՝ Թուրքիայի արևմտյան ափերի մոտ, շաբաթ օրը միգրանտներով նավի խորտակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, յոթը համարվում են անհետ կորած, հայտնում է AFP-ն։

Թուրքիայի առափնյա անվտանգության ծառայությունը հայտնել է, որ ռետինե նավակից 37 մարդու է փրկել։

Միջադեպը տեղի է ունեցել Իզմիր նահանգի Դիկիլի քաղաքի մոտ։ Դիկիլին գտնվում է Հունաստանի Լեսբոս կղզու դիմաց՝ մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա։

Առափնյա անվտանգության ծառայությունը նշել է, որ յոթ անհետ կորած միգրանտների որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Նման նավաբեկություններ հաճախ են տեղի ունենում Թուրքիայից դեպի մոտակա հունական կղզիներ ծովային ճանապարհին, որոնք Եվրոպական միություն մուտքի հիմնական կետերն են այն մարդկանց համար, որոնք փախչում են հակամարտություններից, աղքատությունից կամ հետապնդումներից։

Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով, 2025 թվականին Միջերկրական ծովում անհետ կորել կամ մահացած է հայտնաբերվել շուրջ 1900 միգրանտ։

Նմանատիպ նյութեր