Իրանում դատարանը մեղավոր է ճանաչել Washington Post-ի թղթակցին
Թեհրանի դատարանը մեղավոր է ճանաչել The Washington Post պարբերականի թղթակից Ջեյսոն Ռեզայանիին, ով լրտեսության մեղադրանքով 1 տարի առաջ ձերբակալվել էր, հաղորդում է BBC-ն:
Ռեզայանին ունի և Իրանի, և ԱՄՆ-ի քաղաքացիություն և 2012 թվականից ղեկավարում էր Washington Post-ի Թեհրանի բյուրոն: Դատարանը նրա գործունեությունը համարել է հակաիրանական քարոզչություն և համագործակցություն՝ թշնամի երկրների հետ:
Առայժմ հայտնի չէ, թե Ռեզայանիի նրա նկատմամբ վերջնական դատավճիռ կայացվել է, թե ոչ: Թերթը դատարանի որոշումը անվանել է մշուշոտ: