211652_close_icon

Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը հարցազրույց է տվել հեղինակավոր The Washington Post-ի թղթակցին

views-count3452 դիտում article-date 13:23 25-04-2016
Ապրիլի 25-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ՊԲ շտաբում հարցազրույց է տվել «Washington Post»-ի լրագրող Դեյվիդ Իգնատիուսին (David Ignatius), տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Հարցազրույցի ժամանակ արծարծվել է հարցերի բավականին լայն շրջանակ: Բանակի հրամանատարը ներկայացրել է ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ ռազմական ոտնձգությունները, ադրբեջանական զինուժի կողմից բարբարոսական ու առանձնակի դաժանությամբ իրականացված գործողությունները, առաջնագծում տիրող իրավիճակը և բանակաշինության հետ կապված հարցեր:

Նմանատիպ նյութեր