Իրանում հրապարակվել է The Washington Post-ի լրագրողի գործով դատավճիռը
Իրանի դատարանը հրապարակել է The Washington Post ամերիկյան հեղինակավոր թերթի լրագրող Ջեյսոն Ռեզայանուի գործով դատավճիռը: Լրագրողը, հիշեցնենք, մեղադրվում էր լրտեսության համար: Հատկանշականն այն է, որ Իրանի իշխանություններն այդպես էլ չեն հայտնել, թե որքան տարով է դատապարտվել լրագրողը:
Նշվում է, որ վճիռը կարող է բողոքարկվել 20 օրերի ընթացքում: