1289 դիտում
09:13 12-10-2015
Լուկաշենկոն վերընտրվել է Բելառուսի նախագահի պաշտոնում
Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթել է նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 83,49 տոկոսը, տեղեկացնում է Ria Novօsti-ն:
Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինայի խոսքով՝ Լուկաշենկոյի օգտին ամենաշատը քվեարկել են Մոգիլևսկի շրջանում՝ 88,29%, իսկ ամենաքիչ ձայները նա հավաքել է մայրաքաղաք Մինսկում՝ 65,58%:
Այս ցուցանիշը 1994 թվականից մինչ այսօր անցկացված նախագահական ընտրություններում լավագույնն է, որը հավաքել է Լուկաշենկոն: 1994 թ-ին նա հավաքել էր ձայների 80,6%-ը, 2001 թ-ին՝ 75,65%, 2006 թ-ին՝ 83,0%, 2010 թ-ին՝ 79,65%:
Նախնական տվյալներով՝ «Ասա ճշմարտությունը» ընդդիմադիր կուսակցության ակտիվիստ, Բելառուսի պատմության մեջ առաջին կին թեկնածու Տատյանա Կորոտկևիչը հավաքել է ձայների 4,42%-ը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սերգեյ Գայդուկևիչը՝ 3,32%-ը, Բելառուսի հայրենասիրական կուսակցության առաջնորդ Նիկոլայ Ուլախովիչը՝ 1,67%-ը: Բոլոր թեկնածուներին դեմ է քվեարկել ընտրողների 6,4%-ը:
Նմանատիպ նյութեր
967 դիտում
14:43 25-02-2024
Լուկաշենկոն մտադիր է հաջորդ ընտրություններում առաջադրվել Բելառուսի նախագահի պաշտոնում
1130 դիտում
11:57 27-01-2015
Անն Բրասերը վերընտրվել է ԵԽԽՎ նախագահի պաշտոնում
2885 դիտում
19:15 14-08-2015
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահի պաշտոնում վերընտրվել է Իշխան Զաքարյանը
Այս բաժնից
877 դիտում
19:24 06-01-2025
Կանադայում շուրջ 9 հազար մարդ փոթորիկի պատճառով մնացել է առանց էլեկտրականության
1225 դիտում
18:53 06-01-2025
Ղարաբաղում Ռուսաստանն աջակցեց Ադրբեջանի գործողություններին. Մակրոն
955 դիտում
17:40 06-01-2025
Նարենդրա Մոդին մտադիր է փետրվարին այցելել Փարիզ