Անն Բրասերը վերընտրվել է ԵԽԽՎ նախագահի պաշտոնում
ԵԽԽՎ նախագահի պաշտոնը 1 մեկ տարի կպատկանի Անն Բրասերին: Նախօրեին նա կրկին վերընտրվել է այդ պաշտոնում: Այս մասին նշված է ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:
«Օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների հանդեպ տածած հարգանքն այն սկզբունքներն են մնում, որոնցով հարկավոր է առաջնորդվել որոշումներ ընդունելիս»,-հայտարարել է Բրասերը:
Ուկրաինայի դեպքերը մեկնաբանելիս նա նշել է, որ ԵԽԽՎ-ն պետք է նպաստի այդ իրադարձությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում: