211652_close_icon
views-count33680 դիտում article-date 11:39 11-10-2015

Ողբերգական վրաերթ Շիրակի մարզում. 8-ամյա երեխան հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` հոկտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Շիրակի մարզի Կրասար գյուղի բնակիչ, 58-ամյա Սարգիս Գևորգյանը իր վարած BMW մակնիշի 34 MZ 87 համարանիշի ավտոմեքենայով Զույգ աղբյուր գյուղում վրաերթի է ենթարկել նշված գյուղի բնակիչ, 8-ամա Արա Ամիրյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Աշոցքի հիվանդանոց, որտեղ, սակայն, բժիշկներին չի հաջողվել երեխայի կյանքը փրկել: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները: Ըստ նախնական տեղեկությունների` վրաերթից հետո վարորդը մի պահ հեռացել է դեպքի վայրից, սակայն հետո վերադառնալով` ինքը իր BMW-ով երեխային տեղափոխել է հիվանդանոց: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր