37440 դիտում
20:42 25-12-2015
Ողբերգական դեպք Լոռու մարզում. 1,5-ամյա երեխան հիվանդանոցում մահացել է.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` դեկտեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Ալավերդու բժշկական կենտրոն է տեղափոխվել 1,5-ամյա Զավեն Նալբանդյանը, ով որտեղ մահացել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, նրա հայրը իր ВАЗ 2111 մակնիշի 33 OP 253 համարանիշի ավտոմեքենան կայանել է մահացած երեխայի մորական պապիկի տան բակում, որտեղ էլ ավտոմեքենան ինքնաբերաբար շարժվել է տեղից և վրաերթի է ենթարկել երեխային:
Վիրավոր երեխային հիվանդանոց է տեղափոխել հայրը` 30-ամյա Վազգեն Նալբանդյանը:
Այս պահին դեպքի վայր` Շնող գյուղ են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից հիվանդանոց և դեպքի վայր է ժամանել քննչական խումբը:
Փաստի առթիվ Թումանյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: