Թուրքիայում Today՛s Zaman-ի գլխավոր խմբագրին ձերբակալելու օրդեր է տրվել
Ստամբուլի դատարանը թուրքական առաջատար Today's Zaman թերթի գլխավոր խմբագիր Բյուլենթ Քենեշին ձերբակալելու օրդեր է տվել՝ կապված այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու գործի հետ, հայտնում է նույն թերթը:
Ըստ տեղեկությունների՝ Քենեշի դեմ գործը հարուցվել էր Twitter-ում Էրդողանի հասցեին իբրև թե վիրավորական արտահայտություններ գրելու համար:
Անձամբ Քենեշը հերքում է մեղադրանքները և հայտարարում, որ ոչ ոքի ինքը չի վիրավորել և իր գրառումները խոսքի ազատության շրջանակների մեջ են:
Նա նշել է, որ Էրդողանին վիրավորելու համար ձերբակալված հարյուրից ավելի մարդ կա և դա արդեն երկրում տենդենց է դառնում: