Հանովերում կկայանա Արթուր Աբրահամ- Մարտին Մյուրեյ մրցամարտը
Բրիտանացի բռնցքամարտիկ Մարտին Մյուրեյը (32-2-1) WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտ կանցկացնի Գերմանիան ներկայացնող Արթուր Աբրահամի հետ, հայտնում է Matchroom Boxing-ը:
Մրցամարտը կկայանա նոյեմբեր 21-ին՝ Գերմանիայի Հանովեր քաղաքում:


